Անգլիական գրանդը հետաքրքրված է Միլինկովիչ-Սավիչի ծառայություններով

Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։


Ինչպես տեղեկացնում է Goal-ը, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ 26-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «արծիվների» հետ լրանում է 2024 թվականին։

Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում հռոմեական ակումբի կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։