Նյուքասլի գլխավոր մարզիչը տպավորիչ նվաճման է հասել

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 2-3 հաշվով զիջեց «Տոտենհեմին»։

Չնայած պարտության փաստին՝ տանտերերի գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսի համար այս հանդիպումը առանձնահատուկ էր և նշանակալի։ 60-ամյա մասնագետի համար երեկվա հանդիպումը 1000-րդն էր գլխավոր մարզչի պաշտոնում։

Այդ հանդիպումներից 376-ը Բրյուսի համար եղել են հաղթական, 254-ում գրանցվել է ոչ-ոքի, 370 խաղում էլ նրա գլխավորած թիմը պարտություն է կրել։