Բավարիան դարձել է ռեկորդի հեղինաակ

Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի պատմությն մեջ ևս մեկով ավելացրեց իր ռեկորդների թիվը։

Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում մյունխենցիները արտագնա խաղում 5-1 հաշվով առավելության հասան «Բայերի» նկատմամբ։ Բոլոր հինգ գոլերը Յուլիան Նագելսմանի սաները խփեցին առաջին կեսում՝ դրանցից չորսը մրցակցի դարպասն ուղարկելով ութ րոպեի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այս ցուցանիշն առաջինն է Բունդեսլիգայի պատմության մեջ, երբ թիմերից մեկն արտագնա խաղի առաջին կեսում մրցակցին հաղթում է հինգ գոլով։