Իտալական Ա Սերիայի 8-րդ տուրի խաղում «Լացիոն» 3-1 հաշվով հաղթեց «Ինտերին»:
Եզրափակիչ սուլիչից հետո դաշտում տեղի ունեցավ հետաքրքիր դրվագ. հռոմեացիների պաշտպան Լուիս Ֆելիպե Ռամոսը, հաղթանակի տոնելիս, ցատկել է մրցակցի կիսապաշտպան Խոակին Կորեայի մեջքին:
Ֆուտբոլիստները նախկինում միասին խաղում էին «Լացիոյի» կազմում և մտերիմ ընկերներ էին, սակայն ներկայիս իրավիճակում Կորեան չի գնահատել Լուիս Ֆելիպեի հումորը և բարկացած արձագանքել է այդ դրվագին:
Մրցավարը, տեսնելով այս դրվագը, շտապեց կարմիր քարտ ցույց տալ «Լացիոյի» պաշտպանին: Լուիս Ֆելիպեն փորձեց բացատրել, որ այս դրվագը պարզապես ընկերական կատակ էր, բայց ապարդյուն: Ոչ մրցավարը, ոչ Կորեան չգնահատեցին բրազիլացու հումորը: Հեռացումը մնաց ուժի մեջ, և ինքը ՝ Ֆելիպեն, լաց եղավ՝ կարմիր քարտ ստանալուց հետո:
📸 La secuencia de la remontada de la Lazio y la celebración de Luiz Felipe con su amigo y ex compañero 'Tucu' Correa.
— Soy Calcio (@SoyCalcio_) October 16, 2021
El defensa de la Lazio acabó expulsado. pic.twitter.com/gw17e8fo9d