Ժիլինան և Աթիրաուն պարտվեցին, Կայրաթը հաղթեց․ Հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ հանդիպումների արդյունքները

Կիպրոսի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Պաֆոսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Օլիմպաիկոսի» հետ՝ 1-1։

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը մասնակցեց հանդիպմաը՝ փոխարինման դուրս գալով 75-րդ րոպեին։ Այս խաղից հետո «Պաֆոսը» 7 միավորով 6-րդ տեղում է։

Ղազախստանի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Կայրաթը» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթեց «Ակտոբեին»: 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը ամբողջական հանդիպում անցկացրեց։ Այս խաղից հետո «Կայրաթը» 47 միավորով 3-րդ տեղում է։

Իսկ ահա Արամ Ոսկանյանի «Աթիրաուն» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Օրդաբասիին»։

Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանն ամբողջական հանդիպում են անցկացրել։

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրի շրջանակում «Ժիլինան» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց ԴԱԿ-1904-ին: 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։ Այս խաղից հետո «Ժիլինան» 14 միավորով 7-րդ տեղում է։