🎥 Բոկա Խունիորսը հաղթեց արտագնա խաղում, Բալեկյանը մասնակցեց հանդիպմանը

Արգենտինայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ուրականին»։ 

Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Ալմենդրան,Վասկեսը և Ռոխոն։ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։ Այս հաղթանակից հետո «Բոկան» 27 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։