Մանեն 100-րդ գոլն է խփել ԱՊԼ-ում

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն գոլ խփեց Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղում (2-0, առաջին խաղակես):

Այս գոլը Մանեի համար 100-րդն է Պրեմիեր լիգայում: Նա դարձավ լիգայի պատմության մեջ երրորդ խաղացողը, ով 100 գոլ է խփում առանց 11 մետրանոցներ իրացնելու, հայտնում է OptaJoe-ն։

Նա նաև աֆրիկացի երրորդ ֆուտբոլիստն է Դիդյե Դրոգբայից և Մոհամեդ Սալահից հետո, ով 100 գոլ է խփել ԱՊԼ-ում։

Առաջին երկու ֆուտբոլիստներն են Լես Ֆերդինանդն (149 գոլ) ու Էմիլ Հեսկին (110):