Վենեսուելայի նախագահը կողմ է ԱԱ-ն երկու տարին մեկ անցկացնելու տարբերակին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդիպել է ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյի հետ և կիսվել իր կարծիքով ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ մրցաշարի հեղինակությունը կախված չէ դրա անցկացման հաճախականությունից: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինեինք Աշխարհի առաջնությունն անցկացնել 40 տարին մեկ:

Եթե ​​իմ կարծիքը կարևոր է, ես համաձայն եմ, որ Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելը լավ գաղափար է: Մրցաշարն ավելի հաճախ կուրախացնի երկրպագուներին և կդրդի երիտասարդներին զբաղվել սպորտով»,- մեջբերում է Մադուրոյին AP News-ը:

Այս տարվա մայիսին հայտնի դարձավ, որ ՖԻՖԱ-ն մտադիր է դիտարկել աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու տարբերակը: Հաջորդ Աշխարհի առաջնությունը կանցկացվի 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին. մրցումների պատմության մեջ առաջին անգամ Քաթարը կհյուրընկալի մրցաշարը: