Կլոպը խոսել է Նյուքասլի հնարավոր հեռանկարների մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նյուքասլի» հնարավոր հեռանկարների մասին։

«Եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարների մասին, ապա «Նյուքասլը» կդառնա թոփ-ակումբ։ Ապագա 20 տարիներին այդ ակումբը ֆուտբոլային աշխարհում կհաստատի իր դոմինանտությունը։

Բայց պետք է գիտակցել, որ դա հնարավոր չէ բացառապես մեծ գումարների շնորհիվ։ Ակումբին հարկավոր է փորձառու մարզիչ, որին կլսեն»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։