Ուկրաինայի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել Ա Սերիա

Ուկրաինայի հավաքականի և Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Ռոման Յարեմչուկը կարող է տեղափոխվել Ա Սերիա։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։ Ըստ աղբյուրի, Զլատան Իբրահիմովիչի և Օլիվյե Ժիրուի վնասվածքները ստիպել են «ռոսոներիների» ղեկավարությանը դիտարկել այլ հարձակվողի թեկնածություն։

Աղբյուրը նաև նշում է, որ պորտուգալական ակումբը 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց ակնկալում է նվազագույնը 25 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Յարեմչուկը «Բենֆիկայի» կազմում մասսնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան արդյունավետ փոխանցման հեղինակ։