Ֆինլանդիայի հավաքականը դուրս մնաց Եվրո-ից՝ չհայտնվելով լավագույն երրորդ տեղը զբաղեցրած թիմերի քառյակում

Ֆինլանդիայի հավաքականն ավարտեց ելույթները Եվրո-2020-ում։

Ֆինները լավագույն երրորդ տեղը զբաղեցրած թիմերի ցանկում նահանջեցին 5-րդ հորիզոնականն ու վստահաբար չեն լինի փլեյ-օֆֆի 4 մասնակիցների թվում։

Ֆինլանդիան, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին, միևնույն խմբում էր հայտնվել Բելգիայի, Դանիայի և Ռուսաստանի հետ։ Ֆինները մեկ հաղթանակ տարան՝ Դանիայի նկատմամբ (1-0) և երկու պարտություն կրեցին՝ նախ Ռուսաստանից (0-1), ապա Բելգիայից (0-2)։