Վենգերը հայտնել է իր կարծիքը՝ երկու տարին մեկ աշխարհի առաջնություն անցկացնելու վերաբերյալ

ՖԻՖԱ-ում մասսայական ֆուտբոլի զարգացման բաժնի պետ Արսեն Վենգերը հայտնել է իր տեսակետը՝ կապված աշխարհի առաջնությունը յուրաքանչյուր երկու տարին մեկ անցկացնելու վերաբերյալ։

«Ես հավատում եմ, որ ֆուտբոլիստները ցանկանում են մասնակցել հեղինակություն վայելող մրցաշարերի։ Նրանք պարզապես ցանկանում են հնարավորինս քիչ խաղեր անցկացնել ավելի փոքր նշանակություն ունեցող մրցաշարերում։ Բոլորն էլ ցանկանում են լինել մրցունակ։

Եթե ես ձեզ առաջարկեմ լինել աշխարհի չեմպիոն, թեկուզ 10 րոպեով, միանշանակ դուք կտաք ձեր համաձայնությունը։ Հիմա, երբ ոչ բոլոր հավաքականներն են մրցունակ և ոչ բոլորն են կարողանում մասնակցել աշխարհի առաջնությանը, նրանք ստիպված են սպասել երկար ժամանակ։

Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, ստիպված բաց է թողնում իրեն ընձեռված հրաշալի հնարավորությունը։»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։