Բրազիլացի ֆուտբոլիստը դիտարկում է Ռուսաստանի հավաքականում հանդես գալու տաարբերակը

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» բրազիլացի նորեկ Կլաուդինյոն չի բացառում, որ մի օր կարող է հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում։

«Կարծում եմ, որ իմ՝ Ռուսաստանի առաջնություն տեղափոխվելն ազդեց այն որոշման վրա, որ վերջին խաղերի ժամանակ ինձ չհրավիրեցին Բրազիլիայի ազգային հավաքական։ Շատ ուրախ եմ, որ այստեղ կարող եմ խաղալ և ինձ լավագույն կողմերով դրսևորել։

Հուսով եմ՝ հետագայում շանս կստանամ՝ Բրազիլիայի հավաքականում խաղալու։ Ամեն դեպքում, չեմ բացառում նաև Ռուսաստանի հավաքականում հանդես գալու տարբերակը։ Ես ունեմ հստակ երազանք՝ խաղալ աշխարհի առաաջնությունում։ Ես կլինեմ փոքրիկ Ձյուբան»,- Կլաուդինյոյի խոսքերն է մեջբերում Sport24-ը։