Լիվերպուլը հետաքրքրված է Ռեննի ֆուտբոլիստի ծառայություններով

RENNES, FRANCE - DECEMBER 08: Jeremy Doku of Stade Rennais in action during the UEFA Champions League Group E stage match between Stade Rennais and Sevilla FC at Roazhon Park on December 08, 2020 in Rennes, France. (Photo by Mateo Villalba/Quality Sport Images/Getty Images)

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նոր տրանսֆերային թիրախ ունի։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Ալեքսանդր Բրեքմանը, գերմանացի մասնագետը ցանկանում է մերսիսաիդյան ակումբում տեսնել ֆրանսիական «Ռեննի» հարձակվող Ժերեմի Դոկուին։ Ըստ աաղբյուրի՝ բելգիացի ֆուտբոլիստը նույնպես հետաքրքրված է տեղափոխությամբ։

19-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2025 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Դոկուն մասնակցել է չորս հանդիպման, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։