Ումտիտին կարող է անվճար հեռանալ Բարսելոնայից

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է անվճար հեռանալ կատալոնական ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ ֆուտբոլիստն իրավունք ունի լուծարել պայմանագիրը, եթե մրցաշրջանի ընթացքում մասնակցել է հնարավոր խաղերի 10 տոկոսը չգերազանցող քանակին։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա պաշտպանը յոթ անգամ հայտավորվել է կատալոնացիների հանդիպումներին, բայց դրանցից ոչ մեկում խաղադաշտ դուրս չի եկել։ «Կապտանռնագույնների» և Ումտիտիի պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։