Չելսիի ավագը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Լոնդոնի «Չելսիի» ավագ Սեսար Ասպիլիկուետան կարող է տեղափոխվել Լա Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիական ակումբի պաշտպանին իր կազմում ցանկանում է տեսնել կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է տեղի ունենալ 2022 թվականի ամռանը, երբ իսպանացին կունենա ազատ գործակալի կաարգավիճակ։

Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ «ազնվականների» ղեկավարությունը սկսել է բանակցություններն Ասպիլիկուետայի գործակալի հետ՝ կապված նոր պայմանագրի կնքման վերաբերյալ։