Indian Wells. Խաչանովը լքեց մրցաշարը, այլ արդյունքներ

ԱՄՆ-ում տեղի ունեցան թենիսի Indian Wells-ի մրցաշարի 1/8 եզրափակչի հանդիպումները։

Կարեն Խաչանովը երկու սեթում (4-6, 6-7) զիջեց վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլուն։ Պարտություն կրեց նաև մրցաշարի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը, որը 1-2 հաշվով (6-4, 4-6, 3-6) զիջեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Թեյլոր Ֆրիցը, Ստեֆանոս Ցիցիպասը և Ալեքսանդր Զվերևը։