Կամո Հովհաննիսյանը Կայրաթի կազմում չի մեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Քարաբագի դեմ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակում կայանալիք «Քարաբագ» – «Կայրաթ» հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է Report-ը, Կամոն չի մեկնի Ադրբեջան։

Հիշեցնենք, որ երկու ակումբերն ընդգրկված են H խմբում։ Հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։