Պոչետինոն նշել է՝ ում կտար «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նշել է, թե իր կարծիքով կստանա «Ոսկե գնդակը»։

«Մրցանակը բաժին կհասնի Մեսիին։ Եվ, եթե անգամ ես նրան մարզելիս չլինեի, կրկին իր անունը կտայի։ Դա քննարկման ենթակա չէ։ Երկրորդ տեղում կնշեի Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ երրորդում՝ Կրիշտիանու Ռոնալդուին»,- այս մասին արգենտինացի մասնագետը նշել է Cope-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին Փարիզում։