📸 Բարեգործական հանդիպում՝ նախկին ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ

Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում տեղի ունեցավ բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որին մասնակցեցին «Մարսելի» նախկին աստղերը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմը։

«Մարսելի» կազմում դաշտ դուրս եկան այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ջիբրիլ Սիսեն, Սամիր Նասրին, Ռոբեր Պիրեսը, Դիդիե Դրոգբան և Մարսել Դեսային։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմում խաղացին Յենս Լեմանը, Պատրիկ Կլյուվերտը և Քրիստիան Կարամբյոն։

«Մարսելի» լեգենդները հաղթանակի հասան 7-4 հաշվով։ Յուրաքանչյուր գոլի համար հանդիպման կազմակերպիչները 1000 եվրո են փոխանցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ֆոնդին։