Բորուսիայի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել իտալական «Ռոմա» և երկարաձգել պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ, քանի որ անձամբ ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։

Զաքարիայի տրանսֆերային արժեքն այս պահին կազմում է 27 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է հինգ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։