Թիմո Վերները կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Չելսիի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թիմո Վերների ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, «Նյուքասլի» նոր սեփականատերերը ցանկանում են առաջիկա ձմռանն ուժեղացնել ակումբի հարձակման գիծը, և այդ դիրքում նրանց հիմնական թեկնածուներից մեկը գերմանացի հարձակվողն է։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Վերներն «ազնվականների» կազմում մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։