Ֆաբիո Կանավարոն գուշակել է, թե ով կստանա «Ոսկե գնդակը»

Իտալիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն կարծում է, որ «Ոսկե գնդակը» կստանա ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսին։

«Միանգամից հինգ իտալացիներ ընդգրկվել են թեկնածուների մեջ։ Նման բան վերջին անգամ տեղի էր ունեցել 2006 թվականին, երբ ես դարձա հաղթող։ Դա շատ լավ ազդակ է։

Ժորժինյոն ունի լավագույն շանսերը, բայց ես վստահ եմ, որ այն բաժին կհասնի Մեսիին»,- այս մասին նախկին ֆուտբոլիստը խոսել է Football Italia-ի հետ զրույցի ընթացքում։