Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստը նպաստեց իր ազգային հավաքականի հաղթանակին

Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում տեղի ունեցան աֆրիկական գոտու չորրորդ տուրի հանդիպումները։

Բուրկինա-Ֆասոյի ազգային հավաքականը սեփական մարզադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ Ջիբութիի նկատմամբ։ Մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Բուրկինա-Ֆասոյի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Զաքարիա Սանոգոն, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։

Բուրկինա-Ֆասոն ընտրական փուլի A խմբում ընթանում է առաջին հորիզոնականով։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին տեղի էր ունեցել թիմերի առաջին հանդիպումը։ Այդ խաղում ևս Բուրկինա-Ֆասոյի հավաքականը հյուրի կարգավիճակով չորս անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը։ Այդ հանդիպմանը ևս Սանոգոն մասնակցել էր։