ՄՅՈՒ-ն և Ինտերը կպայքարեն Իտալիայի հավաքականի առաջատարներից մեկի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Ինտերը» կպայքարեն Իտալիայի ազգայի հավաքականի և «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի տրանսֆերը ձեռք բերելու համար։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, երկու ակումբներն էլ պատրաստվում են գործարքն իրականացնել առաջիկա ամռանը, երբ Իսինյեն կունենա ազատ գործակալի կարգավիճակ։

Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա վինգերը նեապոլիտական ակումբի կազմում մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։