ԵՎՐՈ-2020. Անգլիան խմբային փուլն ավարտեց առանց պարտության (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020-ի շրջանակում ավարտվում է խմբային փուլը:

D խմբում ևս պայքարն ավարտվեց: 3-րդ տուրից առաջ առաջատարներ Անգլիան ու Չեխիան. նվազագույն հաշվով հաղթեցին Սաուդգեյթի սաներն ու խմբային պայքարն ավարտեց առաջատարի դիրքում: Անգլիացիների կազմում խաղի միակ ու հաղթական գոլը խփեց Ռահիմ Ստերլինգը:

Խմբի մյուս խաղում խորվաթները 3-1 հաշվով պարտության մատնեցին շոտլանդացիներին: 

Այս 2 խաղից հետո Անգլիան 7 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, Խորվաթիան լրացուցիչ արդյունքներով զբաղեցրեց 2-րդ տեղը ու դուրս եկավ փլեյ-օֆֆ, իսկ Չեխիան նույնքան միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը բայց կխաղա 1/8 եզրափակիչ, քանի նոր «նոկաուտ» փուլի ուղեգիր նվաճում են նաև 3-րդ հորիզոնականը զբաղեցրած լավագույն 4 թիմը: Այս պարագայում 4 միավորն անցուղիկ է՝ հաշվի առնելով մյուս խաղերը: