Դեմբելեն կարող է տեղափոխվել մերսիսաիդյան ակումբ

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացուն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել անձամբ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Եթե Դեմբելեն մինչև դեկտեմբեր չերկարաձգի պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ, վերջինս առաջիկա ձմռանը կվաճառի 24-ամյա հարձակվողի տրանսֆերը, կամ մրցաշրջանի ավարտից հետո բաց կթողնի ազատ գործակալի կարգավիճակով։