Ռիո Ֆերդինանդը նշել է՝ ո՞ր ֆուտբոլիստներին առաջինը պետք է ձեռք բերի Նյուքասլը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց, ըստ իրեն, պետք է ձեռք բերի «Նյուքասլը»։

«Կնշեմ մի քանի ֆուտբոլիստների անուններ, որոնց թեկնածությունն այս պահին բավականին ռեալ է։ Եթե ես լինեի ակումբի ղեկավարության փոխարեն, ուշադրությունս կսևեռեի Ռահիմ Սթերլինգի վրա։ Նա խաղային պրակտիկայի խնդիր ունի և դեմ չէր լինի տեղափոխությանը։

Կդիտարկեի նաև Դեկլան Ռայսի և Ջեսի Լինգարդի տարբերակները։ Իհարկե, Մբապեի թեկնածությունը ֆանտաստիկ է, այդ պատճառով կարելի է հետևել այն ֆուտբոլիստներին, որոնք դուրս են մնում անգլիական գրանդ ակումբների մեկնարկային կազմերից»,- այս մասին Ֆերդինանդը խոսել է իր փոդքաստի ժամանակ։