Օրելյեն Տչուամենին կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ Բացի «ազնվականներից» Տչուամենիին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Թուրինի «Յուվենթուսը»։

Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։