Ես արժանի եմ «Ոսկե գնդակին»․ Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ինքը արժանի է «Ոսկե գնդակ» ստանալուն։

«Ոսկե գնդակի» հավակնորդների թվում հայտնվելը ինձ համար շատ բան է նշանակում։ Ես ուղղակի հպարտանում եմ այդ փաստով։ Մանավանդ, որ հաշվի առնենք այն փաստը, որ իմ ներկայիս ցուցադրած խաղամակարդակը ունեցել եմ նաև 2020 թվականին, երբ մրցանակաբաշխություն տեղի չունեցավ։

Ես շատ տիտղոսներ եմ նվաճել, շատ գոլեր եմ խփել, գերազանցել եմ Գերդ Մյուլլերի ռեկորդը։ Վերջին տարիներն իմ կարիերայում լավագույնն էին»,- լեհ ռմբարկուի խոսքերն է մեջբերում Marca-ն։