Ակնկալում եմ գոլառատ հանդիպում․ Արման Քարամյանը՝ Ռումինիա-Հայաստան խաղի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արման Քարամյանը, ով երկար տարիներ է, ինչ բնակություն է հաստատել Ռումինիայում, անդրադարձել է այսօր կայանալիք Ռումինիա-Հայաստան հանդիպմանը։

«Երկու թիմերն էլ ստիպված են լինելու շատ գրոհել, ինչը լավ նախադրյալներ կարող է ստեղծել Հյուսիսային Մակեդոնիայի համար։ Իմ կարծիքով այս խաղում շատ գոլեր են գրանցվելու, և երկու թիմերն էլ կդառնան գոլի հեղինակ։ Թող հաղթի այն թիմը, որը կցուցադրի ավելի լավ ֆուտբոլ։

Մխիթարյանը Հայաստանի հավաքականի առաջատարն է։ Նրա դերը թիմում քննարկման ենթակա չէ։ Բայց Հենրիխը չի կարող միայնակ լուծել բոլոր հարցերը։ Նրան անհրաժեշտ է թիմակիցների աջակցությունը։ Անգամ Մեսին և Ռոնալդուն չեն կարող միայնակ հաղթել մրցակցին։

Անկեղծ ասած, չէի սպասում, որ Հայաստանի հավաքականը նման հաջող մեկարկ կունենա։ Բայց գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին հաջողվեց փոխել ֆուտբոլիստների մտածելակերպը և խաղաոճը»,- Քարամյանի խոսքերն է մեջբերում Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։