Պրեսնել Կիմպեմբեն կարող է տեղափոխվել Լա Լիգա

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն կարիերան կարող է շարունակել Լա Լիգայում։

Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը։

Կիմպեմբեի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոն եվրո։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։