Աարոն Ռեմզին կարող է տեղափոխվել ԱՊԼ

Ուելսի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին կարող է վերադառնալ ԱՊԼ։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանն անձամբ դեմ չէ Անգլիա վերադառնալու տարբերակին։

Թուրինցիների ղեկավարությունն իր հերթին չի ցաանկանում իր կազմում պահել վերջինիս։ Ընթացիկ մրցաշրջանում Ռեմզին մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։