Ալվարո Մորատան կարող է վերադառնալ ԱՊԼ

Լոնդոնի «Տոտենհեմը» հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը 28-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Հարի Քեյնին հնարավոր փոխարինողի։ Մորատան այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Թուրինի «Յուվենթուսի» կազմում։

Վարձակալության ժամկետը լրանալու է առաջիկա ամռանը։ Իսպանացու տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 45 միլիոն եվրո։