Խաչանովը դուրս եկավ Indian Wells-ի մասթերսի երրորդ փուլ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացքի մեջ է թենիսի Indian Wells-ի մասթերսը։

Մրցաշարի երկրորդ փուլում հաղթանակ տոնեց Կարեն Խաչանովը։ Վերջինս 2-0 (6-2, 7-5) հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուսուորիի նկատմամբ։ Երրորդ փուլում Խաչանովի մրցակիցն է լինելու իսպանացի Պաբլո Կարրենո-Բուստան։

Նշենք, որ երրորդ փուլ են անցել նաև Դանիիլ Մեդվեդևը, Գրիգոր Դիմիտրովը, Դենիս Շապովալովը, Ասլան Կարացևը և Անդրեյ Ռուբլյովը։