Սամուել Էտո’Օ-ն խոսել է Բարսելոնայի ներկայիս իրավիճակի մասին

Կամերունի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է կատալոնական ակումբում տիրող իրավիճակի մասին։

«Բարսելոնան» ստիպում է ինձ տառապել։ Այժմ ակումբի երկրպագուների համար բավականին ծանր ժամանակաշրջան է։

Շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ ակումբը չկարողանա դուրս գալ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ։ Հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա»,- նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։