Հայտնի է Ազգերի Լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի լավագույն ֆուտբոլիստի անունը

Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ՈՒԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է Ազգերի Լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի լավագույն ֆուտբոլիստ։

«Բուսկետսը եզրափակիչ հատվածի երկու խաղերում էլ Իսպանիայի հավաքականին կարողացավ տանել իր հետևից։ Հենց նա էր թելադրում խաղի ընթացքը երկու հանդիպումներում և կարողանում էր իր թիմի ցուցադրած խաղին երանգներ հաղորդել»,- այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի դիտորդ Ռոբի Քինը։