Հայտնի է ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչի անունը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Նախորդ ամսվա ընթացքում «զինագործներն» Արտետայի գլխավորությամբ անցկացրել են երեք հանդիպում՝ տոնելով նույնքան հաղթանակ։ Մրցանակին հավակնում էին նաև Պեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի), Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ), Գրեմ Փոթերը (Բրայթոն) և Դին Սմիթը (Ասթոն Վիլա)։