Նյուքասլը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է երկու թեկնածուի տարբերակ

«Նյուքասլի» նոր սեփականատերերն արդեն իսկ սկսել են աշխատանքները՝ կապված ակումբի ուժեղացման հետ։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, անգլիական ակումբի նոր ղեկավարությունը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել ավելի անվանի մասնագետի։ Այդ պաշտոնում երկու հիմնական թեկնածուներն են համարվում Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը։

Հիշեցնենք, որ «Նյուքասլի» գլխավոր մարզիչն այս պահին Սթիվ Բրյուսն է։ Նրա գլխավորությամբ անգլիական ակումբն այս պահին զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։