Կեպան կարող է տեղափոխվել Ա Սերիա

Հռոմի «Լացիոն» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «արծիվներն» անցած ամռանը ևս փորձել են ձեռք բերել իսպանացու տրանսֆերը, սակայն անգլիական ակումբի կողմից մերժում են ստացել։

27-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է երեք հանդիպման՝ բաց թողնելով մեկ գոլ և հետ մղելով երկու 11-մետրանոց հարված։