ՖԻՖԱ-ն պատրաստվում է հետաձգել աշխարհի ակումբային առաջնության անցկացման ժամանակացույցը

ՖԻՖԱ-ն պատրաստվում է հետաձգել աշխարհի ակումբային առաջնության անցկացման ժամանակացույցը։

Ինչպես տեղեկացնում է mirror-ը, պաշտոնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 20-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ։ Մրցաշարի հետաձգման պատճառների մասին որևէ տեղեկություն այս պահին չկա։

Աշխարհի ակումբային առաջնությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 2022 թվականի տարեսկզբին։ Մրցաշարն իրենց հարկի տակ ընդունելու պատրաստակամություն են հայտնել Կատարը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։