Ռեալը փոխարինող է գտել Մբապեին և Հոլանդին

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի ծաառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, «Արքայական ակումբի» ղեկավարությունը կփորձի գնել իտալացու տրանսֆերը, եթե չկրողանա իրականացնել Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի գործարքները։

23-ամյա Կիեզայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը թուրինցիների կազմում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։