🎥 ԱԱ ընտրական փուլ․ Հարավային Ամերիկա

Լատինական Ամերիկայում տեղի ունեցան աշխարհի առաջնության որակավորման փուլի հերթական հանդիպումները։

Պարագվայի հավաքականը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Արգենտինայի հետ։

Նույն հաշիվը գրանցվեց նաև Ուրուգվայ-Կոլումբիա խաղում։

Առաջատար Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում 3-1 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ։ 11-րդ րոպեին Վենեսուելային հաշվի մեջ առաջ մղեց Էրիկ Ռամիրեսը։ Բրազիլիայի ընտրանուն միայն վերջին 20 րոպեներին հաջողվեց կոտրել տանտերերի դիմադրությունը։ 71-րդ րոպեին Մարկինյոսը հավասարեցրեց հաշիվը։ 85-րդ րոպեին Գաբրիել Բարբոզան 11-մետրանոցի շնորհիվ առաջ մղեց հյուրերին։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում էլ բրազիլացիների երրորդ գոլը խփեց Էնտոնին՝ դնելով հանդիպման վերջակետը։

Էկվադորը սեփական հարկի տակ 3-0 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի նկատմամբ։ 14-րդ րոպեին հաշիվը բացեց Միխաել Էստրադան։ 17-րդ և 19-րդ րոպեներին Բոլիվիայի դարպասը գրավեց Էններ Վալենսիան՝ դառնալով դուբլի հեղինակ և ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Վերջին խաղում Պերուն 2-0 հաշվով հաղթեց Չիլիի ընտրանուն։ 36-րդ րոպեին Քրիստիան Կուեվան բացեց հանդիպման հաշիվը։64-րդ րոպեին Սերխիո Պենյան կրկնապատկեց Պերուի հավաքականի առավելությունը։

Մրցաշարային աղյուսակ՝

1․ Բրազիլիա – 27 միավոր
2․ Արգենտինա – 19
3․ Էկվադոր – 16
4․ Ուրուգվայ – 16
5․ Կոլումբիա – 14
6․ Պարագվայ – 12
7․ Պերու – 11
8․ Չիլի – 7
9․ Բոլիվիա – 6
10․ Վենեսուելա – 4