Հինգ ակումբ կպայքարի Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի համար

Միլանի «Ինտերի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն առաջիկա ձմռանը մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, չիլիացու ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ Խոսքը մասնավորապես գնում է «Վալենսիայի», «Բետիսի», «Ռայո Վալեկանոյի», «Սևիլիայի» և «Մարսելի» մասին։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է չորս հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։