Օլիչն ընդգրկվել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում

Ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում է ընդգրկվել ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչը, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Օլիչը բանակայինների գլխավոր մարզչի ղեկը լքել է միայն 8 օր առաջ:

Խորվաթիան այս րոպեներին, ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում, մրցում է Շոտլանդիայի հետ: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1:

2 տուրից հետո Խորվաթիան 1 միավոր ունի: