🎥 Արարատը և TotoGaming-ը կշարունակեն համագործակցել

Արարատ ֆուտբոլային ակումբը և TotoGaming ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։

Արարողությանը մասնակցեցին TotoGaming -ի մարքեթինգի բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը, Արարատի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և մայրաքաղաքային ակումբի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։

Նախորդ տարի ևս Արարատը և TotoGaming -ը միմյանց հետ համագործակցել էին։ Նոր համաձայնագիրը կրկին նախատեսված է մեկ տարվա համար։

Թոքմաջյանը կարևորեց նախորդ համագործակցության ընթացքում համատեղ ձեռք բերված հաջողությունները և հույս հայտնեց, որ առաջիկա մեկ տարում ևս կողմերի միջև կստացվի բեղմնավոր և նորարարություններով լեցուն աշխատանք։ Նրա խոսքով ընկերության կողմից նմանատիպ համագործակցություններ սկսելու գլխավոր նախապայմանը Հայաստանում մասսայական սպորտի զարգացմանը նպաստելն է։

Արարատի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանն ընդգծեց, որ սա հրաշալի հնարավորություն է ֆուտբոլը բիզնեսի մի մասը դարձնելու համար։ Ըստ Նազարյանի՝ այս համագործակցության արդյունքում բարձրանում է նաև իրենց ակումբի իմիջը։

Արարատի կիսապաշտպան Դավիթ Մանոյանն իր հերթին լինելու է համագործակցության գլխավոր դերակատարներից մեկը։ Առաջիկա մեկ տարում Մանոյանը կլինի TotoGaming -ի դեսպանը։ Ֆուտբոլիստը նաև որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է իրենից ենթադրում՝ լինել ընկերության դեսպան։ Մանրամասները՝ տեսանյութում․