Իկարդին կարող է վերադառնալ Իտալիա

Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրված է ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը, «Ծեր սինյորան» հարձակման գիծն ուժեղացնելու համար դիտարկում է Իկարդիի և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վկահովիչի թեկնածությունները։

Արգենտինացու պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ լրանում է 2024 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձաակվողը փարիզյան ակումբում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։