📸 Լևանտեն նոր գլխավոր մարզիչ ունի

«Լևանտեն» իր պաշտոնական կայքում հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։

Իսպանական ակումբի ղեկն է ստանձնել Խավիեր Պերեյրան, ով այդ պաշտոնում փոխարինել է Պակո Լոպեսին։

55-ամյա մանագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս։ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «գորտերը», վաստակած չորս միավորով, գտնվում են վտանգավոր գոտում։