Զալցբուրգը սահմանել է Ադեյեմիի հրաժարագինը

Ինչպես տեղեկացնում է Sky Germany-ն, ավստրիական «Զալցբուրգի» ղեկավարությունը սահմանել է ակումբի տաղանդավոր հարձակվող Քարիմ Ադեյեմիի հրաժարագինը։

Այսպիսով, այն ակումբները, որոնք կցանկանան ձեռք բերել 19-ամյա տաղանդի տրանսֆերը, ստիպված կլինեն ավստրիական ակումբին վճարել նվազագույնը 30 միլիոն եվրո։

Այս պահին Ադեյեմիի տրանսֆերային իրավունքը գնելու համար պայքարում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ։

Ավստրիայի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։