Լյորիս․ Ռոնալդուն կանի ամեն ինչ, որպեսզի Պորտուգալիայի հավաքականը դուրս գա Եվրո-ի փլեյ-օֆֆ

Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Պորտուգալիայի հետ կայանալիք խաղից առաջ կիսվել է սպասելիքներով․

«Մեր առջև հաղթելու խնդիր ենք դրել։ Դա մեզ թույլ կտա բարձրացնել վստահությունը մեր ուժերին՝ մրցաշարի նոր փուլի մեկնարկից առաջ։ Պորտուգալիայի հետ խաղը բարդ փորձություն է։ Մրցակիցը դեռ դուրս չի հայտնվել փլեյ-օֆֆում։ Մենք կփորձենք խմբում հնարավորինս ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել։

Ռոնալդուն ներկայացման կարիք չունի։ Նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա կանի ամեն ինչ, որպեսզի նրա հավաքականը դուրս գա փլեյ-օֆֆ»,- Լյորիսի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պորտուգալիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա վաղը՝ հունիսի 23-ին, Բուդապեշտում։